Նախարարը ստում է. բեռնատարների խնդիրը շարունակում է մնալ օրհասական. Գառնիկ Դանիելյան
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Հայրենակիցնե՛ր, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ, այս պահի դրությամբ հայկական բեռնատարների խնդիրը Վրաստանում և ռուս-վրացական սահմանային անցակետերում շարունակում է մնալ չլուծված և օրհասական խնդիր, որը, սակայն, չի խանգարում ՀՀ Էկոնոմիկայի տխրահռչակ նախարար Վահան Քերոբյանին՝ այս իշխանություններին հատուկ պոպուլիստական ոճով բացահայտորեն ստել, թե իբր խնդիրն այլևս կարգավորված է և բեռնատարներն անարգել, առանց որևիցե ավելորդ խոչընդոտների հատում են անցակետերն ու հասնում իրենց վերջնակետերին:
Առավել հանգամանորեն՝ այսօր պատասխանել եմ «Tv 5» հեռուստաալիքի լրագրողի հարցերին, որը կցուցադրվի այսօր, ժ. 18:30-ին՝ «Հայլուր» հաղորդաշարի եթերում:
Շնորհակալություն»: