«Արևմտյան երկրների արտադրության քվազիքաղաքացիական արբանյակները, որոնք ուկրաինական զորքերն օգտագործում են ռազմական գործողություններում, կարող են օրինական թիրախ դառնալ ռուսական ուժերի համար»,- РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և չտարածման վարչության տնօրեն Վլադիմիր Երմակովը։

Նրա խոսքով` արևմտյան երկրներն ակտիվորեն օգտագործում են քաղաքացիական տիեզերական ենթակառուցվածքի ներուժը, առաջին հերթին՝ ցածր ուղեծրային արբանյակները՝ Ուկրաինայի զինված ուժերի գործողություններին աջակցելու նպատակով։ Այդ արբանյակների օգնությամբ մարտական առաջադրանքներ են իրականացվում ռուսական զորքերի տեղակայման վայրերի, տեղաշարժման ուղիների և գործողությունների բացահայտման, հարվածային անօդաչու թռչող սարքերի կառավարման, ինչպես նաև բարձր ճշգրտության զինատեսակների թիրախավորման համար:

Դիվանագետը նշել է, որ դա «առնվազն հարցեր է առաջացնում» Խաղաղ տիեզերքի մասին պայմանագրի համատեքստում և պահանջում է «համաշխարհային հանրության ամենալուրջ դատապարտումը»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն