Ավելի վաղ հայտնել էինք՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) օրեր առաջ սահմանել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման 2023 թվականի սակագները:

Սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023 թվականին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար՝ 208,42 դրամ: 

Կառավարությունում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը, անդրադառնալով սուբսիդավորման ժամկետին, հայտնեց, որ սակագները սահմանվել են 1 տարի ժամկետով, ինչպես նախատեսված է վարձակալության պայմանագրով: 

«Քանի որ սակագները սահմանված են մեկ տարի ժամկետով, սուբսիդավորումն էլ կլինի մեկ տարի ժամկետով»,- հայտնեց Բաղրամյանը: 

Ինչ վերաբերում է սպառողներին վաճառվող Էլեկտրաէներգիայի սակագնին, նշեց. «Այս պահին վերանայման գործընթաց է սկսված: Վերջնական՝ սպառողների սակագնի փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ, այս պահին չեմ կարող ասել: Մեկ շաբաթ, տասն օրից պարզ կլինի, երբ որ վերջնականացնենք էլեկտրաէներգիայի արտադրության հաշվեկշիռները»,- նշեց ՀԾԿՀ նախագահը:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն