Էրիկ Ալեքսանյանը երկու միջնորդությամբ ծանրաբեռնել է այն դատարանը, որը օրը 41.7 որոշում է տպել․ դատախազություն
Ըստ դատախազության` Էրիկ Ալեքսանյանը արհեստականորեն ծանրաբեռնել է դատարանը մուտքագրելով երկու միջնորդություն` երկու տարբեր օրերի, ինչում և մեղադրվում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը։
Ըստ հրապարակված Դատարանների 2022 թվականի 1-ին կիսամյակի գործունեության վերաբերյալ հաշվետվության` Երևան քաղաքի դատարանը քննել և ավարտել է`
704 կալանքի միջնորդություն, 457 կալանքի երկարացման միջնորդոթյուն, 59 կալանքի վերահաստատման միջնորդություն, 28 գրավ կիրառելու մասին միջնորդություն, 2092 խուզարկության միջնորդություն, գաղտնիք պարունակող տեղեկությունների ստացման 274 միջնորդություն, 792 հեռահաղորդակցման հսկողության միջնորդություն, 2631 վերծանում ստանալու միջնորդություն, 40 ձերբակալման դեմ բողոք և մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշումների դեմ 464 բողոք:
Երևանի դատարանի ութ դատավոր կայացրել է 7541 որոշում 181 օրում, այսինքն օրը` 41.7 որոշում, ամեն դատավոր օրը` մոտ հինգ որոշում է կայացրել:
Այսինքն, Էրիկը երկու միջնորդությամբ ծանրաբեռնել է այն դատարանը, որը օրը 41.7 որոշում է տպել: