Թուրքիան իրատեսական է համարում Ուկրաինայի իրավիճակի կարգավորումը բանակցությունների միջոցով, եթե հնարավորություն տրվի դիվանագիտությանը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը։

«Բանակցությունների միջոցով կարգավորումը հնարավոր է, եթե դիվանագիտությանը շանս տրվի։ Իհարկե, դա պետք է արդար խաղաղություն լինի Ուկրաինայի համար»,- կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան կշարունակի ակտիվորեն աջակցել ԵԱՀԿ-ին, քանի որ չկա մեկ այլ նման ներառական հարթակ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն