Սերգեյ Լավրով. ՀՀ վարչապետը թշնամի է հայ ժողովրդին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր մատչելի լեզվով բացատրեց հայ ժողովրդին, որ փաշինյան նիկոլ կոչված ժողվարչապետը առնվազն շանորդի է, այն է՝ թուրք-բրիտանական կամ թուրք-բրիտանա-ամերիկյան գործակալ: Մասնավորապես, Լավրովը խոսել է ասուլիսին այն մասին, թե ինչպես է բազմատաղանդ հայ ժողովրդի ժողվարչապետը փորձում ազատվել Ղարաբաղից՝ խաբելով ռուսներին և հայ հանրությանը:
Սերգեյ Լավրովն ասաց, որ դեռ մայիսին Ռուսաստանը ձևակերպել էր խաղաղության պայմանագրի իր տարբերակը և փոխանցել կողմերին, համաձայն որի Արցախի կարգավիճակը մնում է առկախ, չլուծված, այսինքն՝ մնում է գալիք սերունդներին: Ադրբեջանը համաձայնել է այդ տարբերակին (ըստ ամենայնի, Ադրբեջանին պարտադրել են համաձայնել): Եվ ահա սա գալիս է Սոչի Ալիևի հետ, Պուտինին ներկայացնում են Պրահայում համաձայնեցրած փաստաթուղթը, որը նախատեսում է Արցախի բացարձակ հանձնում, ըստ ՄԱԿ կանոնադրության և Ալմա-Աթայի հռչակագրի: Լավրովն ասում է, թե ցանկություն կար այդ հարցին անդրադառնալ, հետաքրքիր էր պարզել, թե որքան են կողմերը ունակ պահպանել ջենթլմենական պայմանավորվածությունները, այսինքն՝ հետաձգել Արցախի հարցի լուծումը: Բայց պարզվեց, որ ունակ չեն, քանզի նրանցից մեկը կատարյալ լակոտ է, մյուսը՝ իր ազգի շահերով առաջնորդվող, իր տարածքները չվաճառող գործիչ:
«Երբ ստորագրում են այդ փաստաթուղթը (Պրահայում) և մեզ ասում, թե՝ թող Ռուսաստանը հաստատի իր առաջարկենրը, ինչպես հասկանում եք, սա արդեն բանակցությունների վարման օպերայից չէ, այլ մեկ ուրիշ օպերայից»,- ասում է Լավրովը («Поэтому, когда подписав эту договоренность, нам армянские коллеги говорят: "а вот пусть Россия подтвердит свои предложения по статусу Карабаха" - вы сами понимаете: это не из оперы ведения переговоров, а из другой »):
Եթե Լավրովի ասածը հայերեն թարգմանենք, ապա կստացվի հետևյալը. սա լակոտություն է, հողավաճառ, դավաճան, գրանտակեր ու ամերիկյան գործակալ շանորդու արած լակոտություն: Տո լակոտ, եթե Ռուսաստանի առաջարկներին կողմ ես, ողջունում ես դրանք, ի՞նչ գործ ունես Պրահայում, ինչո՞ւ ես դրանց հետ բանակցում և պայմանավորվում բաներ, որոնք ռուսական առաջարկների հակառակն են:
Չգիտեմ, թե ինչ հետևություններ կանի հայ ժողովուրդը Սերգեյ Լավրովի անկեղծ խոսքից: Կարծում եմ, նորմալ հետևություն չի անի: Բայց գիտեմ, որ հայրենի ընդդիմությունը կշարունակի հին երգը երգել, այսինքն, Նազարյան Գեղամը էլի կասի, թե՝ հո մեր նիկոլը դավաճան չէ, Օհանյան Սեյրանն էլ կհաստատի՝ կրկնելով ի հանճարեղ միտքն այն մասին, որ, իբր, վարչապետը մի քիչ անփորձ է, փորձառու լիներ, էս օրին չէինք հասնի…
Դե, հիմա դուք ասեք, թե ինչ կանեիք փաշինյան նիկոլի տեղը: Բա ո՞նց էդ տղեն հիմա էլ Սյունիքը, Վայոց Ձորն ու Սևանն էլ չվաճառի, մանավանդ որ, փողից զատ, կա նաև հստակ հրահանգ անգլոսաքսոնական կենտրոններից՝ Հայաստանը վերադարձնել 1920-ի դեկտեմբերի կարգավիճակին և սահմաններին: Բա…