Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ կկանխի 2023 թվականին Ուկրաինային 18 միլիարդ օգնության փաթեթ տրամադրելու՝ ԵՄ ծրագիրը, հայտնում է Associated Press-ը։

«Ուկրաինային օգնելու առաջարկներից մեկի համաձայն՝ մենք պետք է օգտագործենք ԵՄ անդամ երկրների բյուջեները՝ միասին նոր վարկեր վերցնելու և այդ գումարներն Ուկրաինային տալու համար»,- ասել է Օրբանը՝ հավելելով, որ դեմ է նման միջոցառմանը։ Նա բացատրել է, որ այդ դեպքում ԵՄ-ն կարող է դառնալ «պարտապան պետությունների», այլ ոչ թե համագործակցող անդամ պետությունների համայնք։

Որպես այլընտրանք՝ վարչապետն առաջարկել է, որ յուրաքանչյուր երկիր իր բյուջեից օգնություն հատկացնի Ուկրաինային «երկկողմ պայմանագրերի միջոցով»։ Օրբանը հավելել է, որ այլ ծրագիր չի ընդունի։

Գործակալությունը հիշեցնում է, որ ավելի վաղ քաղաքական գործիչը խոստացել էր Ուկրաինային 152-178 միլիոն դոլարի օգնություն տրամադրել իր բյուջեից «երկկողմ պայմաններով»։ Նման գումարը, ըստ նրա, չի վնասի Հունգարիայի ազգային շահերին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն