Մոսկվայում Միկոյանի անվան մսի կոմբինատի տարածքում գտնվող պահեստի տանիքում դեկտեմբերի 2-ի երեկոյան հրդեհ է բռնկվել՝ հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից։

ՌԴ ԱԻՆ Մոսկվայի գլխավոր վարչությունից էլ հայտնել են, որ պահեստում կրակի տարածման վտանգ չկա, աշխատակիցները տարհանվել են, տուժածներ չկան: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 100 մարդ և 30 միավոր տեխնիկա:

Հրդեհի բռնկման պատճառը չի նշվում:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն