Ուկրաինական ճգնաժամը տարբեր ազդեցություն է ունենում Եվրամիության և ԱՄՆ-ի վրա: Այս մասին Corriere della Sera թերթի հետ հարցազրույցում հայտարարել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը:

«Հակամարտության ազդեցությունն ԱՄՆ-ի վրա նույնը չէ, ինչ Եվրոպայի վրա։ ԱՄՆ-ը էներգառեսուրսների արտահանող է, իսկ Եվրամիությունը տառապում է բարձր գներից: Մենք տնտեսական անկման վտանգի առաջ ենք: Եվրոպական ձեռնարկություններն ավելի շատ են վճարում էներգիայի համար և բախվում են ամերիկյան ձեռնարկությունների մրցակցությանը»,- ասել է Միշելը:

Մեկնաբանելով Չինաստան կատարած այցը՝ Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ ուղևորությունն անհրաժեշտ էր:

«Չինաստանը չափազանց կարևոր գլոբալ խաղացող է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Նա կապեր ունի Ռուսաստանի հետ։ ԵՄ-ն ունի կարևոր տնտեսական շահեր և կապ մատակարարման շղթաների հետ»,- ընդգծել է Միշելը։ Նրա խոսքով՝ «Եվրամիությունը չի կարող վերածվել Չինաստանի և ԱՄՆ-ի միջև մրցակցության մանրադրամի»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն