Ընտրի՛ր հայկականը. «Նոքս հոմ»
ՀՀ կառավարությունը ներկայացնում է Ընտրի՛ր հայկականը շարքի հերթական թողարկումը։ Այս անգամ այն նվիրված է խոհանոցային տեքստիլ արտադրող «Նոքս հոմ» ընկերությանը։
Երկու տարի առաջ 2 ոչ արտադրական կարի մեքենայով սկսած տեքստիլի արտադրությունն այսօր ընդլայնվում է։ Հիմնադիրները 3 ընկերներ են, որոնց համավարակի ժամանակ հիմնած բիզնեսը դարձրեց նաև լավ գործընկերներ: Արտադրում են խոհանոցային տեքստիլ՝ բարձրորակ հումքից ու յուրօրինակ դիզայնով: