Խորվաթ մոդել Իվանա Նոլը շարունակում է ուշադրություն գրավել Կատարում ընթացող աշխարհի 2022 թվականի առաջնության ժամանակ։ Այս անգամ համացանցում տարածվել է մի լուսանկար, թե ինչպես են կատարցի երկրպագուները՝ ազգային հանդերձանքով, լուսանկարում բավական բաց հագուստ կրող մոդելին մարզադաշտում։

Հայտնի արաբ գործարար Մոհամեդ Հասան Ալ-Ջեֆայիրին պնդում է, որ տղամարդիկ Նոլին լուսանկարել են, որովհետև նրանց դուր չի եկել աղջկա բաց հանդերձանքը․

«Մեր երկրպագուները Նոլին լուսանկարել են ոչ թե որովհետև նա նրանց դուր է եկել, այլ որովհետև նրանց դուր չի եկել, թե ինչպես է նա հագնվել։ Կատարի ցանկացած բնակիչ կհաստատի իմ խոսքերը։ Նա լուսանկարել է, որպեսզի մարդկանց այդ մասին հայտնի»,- գրել է Ալ-Ջեֆայիրին սոց․ցանցի իր էջերում։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն