Իրանը, շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին, վերանայում է կանանց համար գլխաշորի պարտադիր կրման օրենքը
Իրանի իշխանությունները մտադիր են փոփոխել երկրի գործող օրենսդրությունը՝ կապված կանանց կողմից հիջաբի պարտադիր կրման հետ, հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին, որին մեջբերում է The Guardian-ը։
«Ե՛վ խորհրդարանը, և՛ դատական համակարգը աշխատում են համապատասխան օրենքում փոփոխությունների հարցի շուրջ»,- ասել է գլխավոր դատախազը՝ չհստակեցնելով, սակայն, թե կոնկրետ ինչ կարող է փոփոխվել օրենքում։
Գլխավոր դատախազի խոսքով՝ աշխատանքային խումբն արդեն մի քանի նիստ է անցկացրել, և օրենքի վերաբերյալ որոշում կարող է կայացվել «մեկ-երկու շաբաթից»։