Ռուսաստանը շահագրգռված է նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին դեկտեմբերի 5-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ բանակցություններ սկսելով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի ամեն կերպ նպաստենք տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանի սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը եւ, ընդհանուր առմամբ, վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում ՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացման գծով»,- ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը։

Ինչպես նշել է Լավրովը, կարևոր խնդիր է մնում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, ինչպես նաև 2021 թվականի հունվարին և նոյեմբերին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն