Ռուսաստանի խոշորագույն և ամենահին ՏՏ ընկերություններից մեկը՝ IBS-ը, արգելել է աշխատակիցներին ժամանակավորապես տեղափոխվել «ոչ բարեկամ» երկրներ: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասել է ընկերության գործադիր տնօրեն Գրիգորի Քոչարովը:

Ըստ նրա՝ արգելված երկրների թվում են այն պետությունները, որոնք բացասաբար են վերաբերվում Ռուսաստանին և պատժամիջոցներ կիրառում ռուսական ընկերությունների նկատմամբ:

Քոչարովի փոխանցմամբ՝ ռուս ՏՏ ոլորտի մասնագետները հիմնականում վերաբնակվել են Թուրքիայում, Հայաստանում, Ղազախստանում, Կիպրոսում, Գերմանիայում, Շվեյցարիայում:

Նա նաև նշել է, որ այն ՏՏ ռուս մասնագետները, ովքեր մեկնել են արգելված երկրներ, պետք է վերադառնան Ռուսաստան մինչև հունվարի 1-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն