Թուրքական և ադրբեջանական զինված ուժերը համատեղ զորավարժություն են անցկացնում Ադրբեջանում։ Երկու երկրների ուժային գերատեսչությունների տարածած հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի և Ադրբեջանի բանակային ստորաբաժանումները ռազմական համագործակցության պայմանագրի շրջանակներում են համատեղ զորավարժանք սկսել Բաքվի, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի նահանգներում, փոխանցում է Ermenihaber-ը։

Զորավարժությունում մարտական տարբեր առաջադրանքներ են կատարում ցամաքային և օդային ուժերը, հատուկ նշանակության զորքերը, ինժեներական և հրթիռահրետանային ստորաբաժանումները։

Կիրառվում են պատերազմի ժամանակակից մեթոդներ։ Նպատակ է դրվել ապահովել զորքերի համակարգումը պատերազմի ժամանակ, բարելավել ռեսուրսների կառավարումը և կատարել փորձի փոխանակում՝՝ բարձրացնելով զինանձնակազմի պրոֆեսիոնալիզմը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն