Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հարցեր
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը Բաքվում կայացած բանակցությունների ժամանակ քննարկել են ռազմական ոլորտում փոխգործակցությունը և տարածաշրջանային անվտանգությունը:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Հասանովն ընդգծել է երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքի ընդլայնման կարևորությունը: Աքարն իր հերթին նշել է, որ Բաքվի և Անկարայի միջև «ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա»:
Թուրքիայի ՊՆ ղեկավարը Ադրբեջան է ժամանել համատեղ լայնածավալ զորավարժությունների ժամանակ: Նրա պատվիրակության կազմում են Թուրքիայի գլխավոր շտաբի պետը, ցամաքային զորքերի հրամանատարը, Թուրքիայի ռազմածովային և ռազմաօդային ուժերի հրամանատարները։