Պուտինն արգելել է ԼԳԲՏ քարոզչությունը, սեռափոխությունը և մանկապղծությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն արգելում է դաշնության տարածքում ԼԳԲՏ քարոզչությունը, սեռափոխությունը և մանկապղծությունը։
Նախագահի կողմից օրենքը ստորագրելու մասին տեղեկությունը հայտնվել է Պետդումայի տվյալների բազայում։
Ցանկացած տարիքի անձանց շրջանում «ոչ ավանդական սեռական հարաբերությունների, մանկապղծության և սեռափոխության» քարոզչության արգելքի խախտումը նախատեսում է մինչև 5 միլիոն ռուբլի տուգանք:
Բացի այդ, խստացվում են անչափահասների շրջանում նման քարոզչության համար նախատեսված պատիժները։ Նախկինում օրենսդրությամբ արգելվում էր միայն ԼԳԲՏ քարոզչությունը մինչև 18 տարեկանների շրջանում։