Արտաշատում ընթանում են բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ
2022 թվականի Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Արտաշատ քաղաքում ընթանում են թվով 21 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքներ՝ ընդհանուր 491 մլն 800 հազար դրամ արժողությամբ։
Ծրագրի 35%-ը համաֆինանսավորվում է Կառավարության կողմից, 55%-ը` համայնքի, իսկ 10%-ը` շենքերի բնակիչների:
Աշխատանքներն արդեն ավարտվել են 12 շենքերում: