Ազգային ժողովում դեկտեմբերի 6-ին քննարկվում է ընդհանուր հայտարարագրման մասին օրենքի նախագիծը: Որպես հարակից զեկուցող հանդես եկավ ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը: Նրա ելույթից հետո ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր Գուրգեն Արսենյանը վրդոհհվեց, ասելով, որ պետք չէ մարդկանց տարբեր խմբերի իրար հակադրել:

«Ժամանակն է, որ մենք այլ հիմնավորումներով առաջնորդնվենք, սոցիալական արդարությունը չի կառուցվում հարստությունը վերաբաշխելով, հարուստներին աղքատացնելով արդարություն չի լինում»,-ասաց նա:

Նշենք, որ Գուրգեն Արսենյանը պաշտոնապես հայտարարագրել է նաև նկարների հավաքածու, որոնց ընդհանուր արժեքը 533 մլն դրամ է:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն