«Զինծառայողների սոցիալական ապահովվածության խնդիրը զինվորական ծառայության գրավչության ամենակարևոր ուղղություններից է, բայց տվյալ առաջարկություններով չպետք է տպավորություն ստեղծվի, որ ԶՈւ-ում ատեստացիոն համակարգ Գոյություն չունի։ Տվյալ առաջարկությամբ փաստորեն զինված ուժերի ատեստացիոն ամբողջ համակարգը կապում ենք հավելավճարների հետ, որը «Հայաստան» խմբակցությունը համարել է, որ ճիշտ չէ  և համապատասխան առաջարկություններ է արել։ Ներկայացրել ենք, որ տվյալ սկզբունքով ներկայացված ատեստավորման և հավելավճարների խնդիրը բերելու է արտահոսք զինված ուժերից, բերելու է ոչ հավասար պայմանների , նաև մարտական գործողույթուների ժամանակ հավասար պայմաններ են լինելու, հավելավճար ստացողը կարող է  տեղի տալ, մյուսը՝ հերոսանալ «,-այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝  ներկայացնելով խմբակցության առաջարկությունը՝ խնդրի հետ կապված։

«ԶՈւ-ի ատեստացիոն համակարգը թողնել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների կարգեր կան՝  3-րդ, 2-րդ,առաջին  և վարպետների , դրանց ընդունման ընթացակարգերը խստացնել և հավելավճարները ներկայացնել այդ կարգավորման սկզբունքներում»,-ասաց Սեյրան Օհանյանը։



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն