ԱՄՆ-ում 79 տարի միասին ապրած 100-ամյա ամուսինները մահացել են մի քանի ժամվա տարբերությամբ (լուսանկարներ)
ԱՄՆ Օհայո նահանգում կինն ու ամուսինը, որոնք երկուսն էլ 100 տարեկան էին, 79 տարվա համատեղ կյանքից հետո մահացել են մի քանի ժամվա տարբերությամբ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, Ջուն և Հյուբերտ Մալիկոտների սիրո պատմությունն ավարտվել է անցած շաբաթ՝ մոտ ութ տասնամյակ տևած համատեղ կյանքից հետո:
Զույգի որդին պատմել է, որ առաջինը հիվանդացել է մայրը, ինչից հետո նրան տեղափոխել են խնամքի հատուկ կենտրոն: Ըստ տղամարդու՝ հոր համար դա չափազանց ծանր հարված է եղել, և կարճ ժամանակ անց նա ևս հիվանդացել է ու տեղափոխվել նույն կենտրոն:
Այնուհետև խնամքի կենտրոնում ամուսինները մահացել են մի քանի ժամվա տարբերությամբ: