Պրոֆեսիոնալ բանակի անցման խնդիրը նոր չէ, ՀՀ ԶՈւ-երի կայացման հենց սկզբնական փուլից էլ մենք մտածել ենք դրա մասին, բայց այն ոչ միայն համալրման խնդիրների, այլ նաև լայն, համապարփակ բովանդակություն ունի: Ազգային ժողովում նիստի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: 

«ՀՀ ԶՈւ-երը ելնելով մեր ժողովրդագրական խնդիրներից, դեռևս երկար ժամանակ խառը համալրման սկզբունքով է համալրվել՝ և պայմանագրային ծառայություն, նաև ժամկետային ծառայություն: Ակնհայտ է, որ երկար տարիներ պայմանագրային ծառայության ներդրման մեջ մենք նաև սոցիալական խնդիրներ ենք լուծել: Ուզում եմ տեղեկացնել, որ հատկապես սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել՝ իրենց սահմանների պաշտպանությունը՝ համալրելով տվյալ տարածքում զորամասերը, նաև զբաղվելով գյուղատնտեսությամբ և համապատասխան աշխատավարձ ստանալով»:

Ամբողջական ելույթը՝ տեսանյութով: 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն