Արմավիրցիները հարգանքի տուրք են մատուցել սերբ օդաչուների հիշատակին
Արմավիրի մարզպետարանից տեղեկացնում են՝ մարզի իշխանության ներկայացուցիչները, մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ, 1988 թվականի երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ ծաղիկներ են խոնարհել սերբ օդաչուների հիշատակը հավերժացնեղ հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով աղետի զոհերի հիշատակին:
1988 թվականի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնություն բերող հարավսլավական ինքնաթիռը վայրէջքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա վթարի էր ենթարկվել, որի հետևանքով 7 սերբ օդաչուները զոհվել էին:
Երախտապարտ հայ ժողովուրդը, ի հիշատակ զոհված անձնակազմի, ավիավթարի վայրում, վթարված ինքնաթիռի կմախքից հուշակոթող է կանգնեցրել: