Գերմանիայի ոստիկանությունը կանխել է պետական հեղաշրջումը, որը ծրագրել էին իրականացնել աջ ծայրահեղականները։ Bild պարբերականի տեղեկություններով՝ նրանք մտադիր են եղել գրոհել Բունդեսթագը։

Գերմանիայի հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը խուզարկել են 52 կասկածյալի պատկանող 137 օբյեկտ, ձերբակալվել է 25 մարդ:

Պարբերականի տեղեկություններով՝ գաղտնի դաշինքի նպատակն էր իշխանության բռնի տապալումը, գործող իշխանության «վերին շերտի մաքրումը»: Իսկ նոր կառավարական ապարատը պետք է ստեղծվեր միապետության սկզբունքներով և բաժանվեր տարբեր նախարարությունների։

Bild-ի տեղեկատվության համաձայն՝ Սենատի վարչակազմը «հակասահմանադրական խմբի» վերաբերյալ  կասկածների մասին դաշնային անվտանգության մարմիններին է հայտնել  2022 թվականի օգոստոսի վերջին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն