ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շուրջօրյա գրաֆիկով շարունակում է միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներով ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ խստացված վերահսկողության իրականացումը։ 

2022 թ. հոկտեմբերի 20-ից դեկտեմբերի 5-ը տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները  կշռման 2  անշարժ հենակետերում  և շարժական կշեռքների միջոցով իրականացրել են ընդհանուր առմամբ 11373 կշռում, կազմել՝ 672 վարչական արձանագրություն։

Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի կշռման անշարժ հենակետում կշռվել է 10737 տրանպորտային միջոց, արձանագրվել է իրավախախտման 589 դեպք։

Արմավիրի մարզի, մասնավորապես` Երևան-Էջմիածին ավտոմայրուղու 16-րդ կմ հատվածում տեղակայված կշռման անշարժ հենակետում կատարվել է 619 կշռում, կազմվել է 71 արձանագրություն։ 

Տեսչական մարմինը տրանսպորտային միջոցների կշռում իրականացրել է նաև շարժական կշեռքների միջոցով։ Մարզի տարբեր հատվածներում շարժական կշեռքների միջոցով կշռվել է 16 տրանսպորտային միջոց, որի արդյունքում 14 տրանսպորտային միջոցի վարորդի նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից ծանրաքաշ և մեծ եզրաչափերով բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների նկատմամբ տեսչական վերահսկողությունն ամենօրյա է՝ 24-ժամյա ռեժիմով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն