40 հազար մարդ աշխատունակ է, բայց պետությունից նպաստ է ստանում. սոցապնախարար
Թոշակների բարձրացմանը զուգահեռ խնդիրներ են առաջացել նպաստների հետ կապված, բայց կա որոշակի կարգ նպաստների տրման: Այս մասին ԱԺ-ում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ 2023-ին պատրաստվում են աղքատության գնահատաման նոր մոդել կիրառել և պարզել՝ ովքեր իրապես ունեն նպաստի կարիք: