Ռուսաստանի ներկայացուցիչ Նատալյա Կարմազինսկայան հայտարարել է, որ Մոսկվան համաձայնել է աջակցել Զապորոժիեի ատոմակայանի մոտ անվտանգության գոտի ստեղծելու նախաձեռնությանը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով դիվանագետի ելույթին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստում։

Կարմազինսկայայի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերի շարունակվող գնդակոծությունները ատոմակայանի անվտանգության գլխավոր սպառնալիքն են։ Նա հիշեցրել է ԶԱԷԿ-ի վրա հարձակումները նոյեմբերի 19-ին և 20-ին։

Դեկտեմբերի 6-ին ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ ԶԱԷԿ-ի շուրջ անվտանգության պայմանագիրը կարող է կնքվել մինչև տարեվերջ, սակայն այս ուղղությամբ առաջխաղացումը կախված չէ Մոսկվայից։ «Մի բան հաստատ գիտեմ. մշակված հարցերի ծավալը և սեղանին դրված գաղափարների ամբողջությունը թույլ են տալիս շարժվել այս ուղղությամբ, եթե կան առողջ մոտեցում և քաղաքական կամք: Բայց դա մեզնից կախված չէ»,- ասել է Ռյաբկովը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն