Միրզոյանն ասաց, որ Հունգարիան այս ընթացքում օգնել է, դրա համար հարաբերությունները կկարգավորեն
«Հունգարական իշխանությունները չպետք է արտահանձնեին Ադրբեջանին և մեր ընկալումները նույնն են, նաև հիշում ենք Հունգարիայի գործադրած ջանքերը 5 հայ ռազմագերիների ազատարձակման ուղղությամբ ։ Չենք կարող չնկատել , որ քովիդի դեմ պայքարի շրջանակներում ցուցաբերած օգնությունը, կան բազմաթիվ այլ օրինակներ՝ ֆինասական աջակցույթունը, որ հունգարական իշխանությունը ցուցաբերում է Հայ առաքելական եկեղեցուն, նաև դպրոցների մակարդակով համագործակցություն, ընտություն պետք է կատարել աելի շատ դրականի ու ապագայի համար․․․ Նաև նշեմ, որ առաջիկայում կլսեք Հունգարիայի և Հայաստանի կողմից երկկողմ դեսպաների նշանակման մասին»,-այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ի պատասխան ՀՀ-ի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ հարցին։