Նիկոլ Փաշինյանն ուզում է Ագրարային համալսարանը տեղափոխել ֆերմա
Այսօր Հայաստանում կան բազմաթիվ գյուղատնտեսական բիզնեսով զբաղվող ընկերություններ, որոնք օրինակ՝ Եվրոպայից ժամը 700 եվրոյով մասնագետ են հրավիրում, որպեսզի իրենց խորհուրդ տա, թե ինչպես մոշ աճեցնել կամ ելակ, ծիրան, տանձ: Ազգային ժողովում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Եթե ձեր ակնարկն այն էր, որ Ագրարային համալսարանն ավարտած մասնագետները չեն գնում գյուղերում աշխատելու, որովհետև նրանց գուցե պոտենցիալ եկամուտը, որը պետք է ստանան, այնքան բարձր չէ, հակառակ հարցը կարելի է տալ՝ իսկ ինչո՞ւ այն տեղերում, որտեղ ժամը 700 եվրոյով մասնագետի կարիք կա, այնտեղ չեն գնում աշխատելու: Այս դիլեմաները մեր խորին համոզմամբ՝ հնարավոր է լուծել միայն բուհական համակարգի խորը և համապարփակ բարեփոխումների միջոցով»:
Ավելին՝ տեսանյութով: