Լեհաստանը Գերմանիայի հետ պայմանավորվել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր տեղակայել իր տարածքում, երբ Բեռլինը հրաժարվել է դրանք փոխանցել Ուկրաինային։ Այս մասին Twitter-ում հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։

Նա նշել է, որ հիասթափված է «Արևմտյան Ուկրաինայում Patriot-ներ չտեղակայելու Գերմանիայի պաշտպանության նախարարության որոշումից»: Լեհական կողմը համոզված է, որ դա կբարձրացներ միաժամանակ և՛ լեհերի, և՛ ուկրաինացիների անվտանգությունը:

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանն էլ, սակայն, ողջունել է Գերմանիայի  նախաձեռնությունը՝ գերմանական Leopard 2 մարտական ​​տանկերը Կիև տեղափոխելու վերաբերյալ։

Ուկրաինայի իշխանությունները չեն թաքցրել, որ հույս էին կապել Leopard 2 տանկերի մատակարարման վերաբերյալ: «Այդ տանկերը մեզ պետք են»,- ասել է Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն