Բերձորի միջանցքում կովկասյան թաթարների "բնապահպանական" բունտը ծիծաղաշարժ ստացվեց։ Թատրոնը համոզիչ չէր։ Անգամ միջազգային դիվանագետներն են հեգնանքով շեշտում մարդակեր դեմքով "բնապահպան" ակտիվիստներին։ Դրան հաջորդեց նոր ցիրկը'  այս անգամ Ալիևի "ազատ լրագրողների" թատրոնով, որոնք իբրեւ թե "իրավունք" ունեն ազատ տեղաշարժվել "իրենց երկրում" ու գնալ Ստեփանակերտում "ռեպորտաժ անել": Ամեն օր մի սադրանք պլանավորում են ու իրականացնում' Արևմուտքի մոտ տեսարան ստեղծելու համար, թե պայքարում են ռուս խաղաղապահների դեմ... 

Դա հատկապես պետք է Ալիեին, ով սկզբում Վաշինգթոնում ու Բրյուսելում խաղիկներ է տվել, թե ուզում է "իր տարածքից հանել" ռուսներին, նրանց պահողը հայերն են, ոչ թե ինքը, բայց արեւմտյան բանակցային ֆորմատը սառեցնելուց հետո զգում է, որ կարող է կասկած որ բերել իր վրա, որ Արեմուտքում լափել է. իսկ այդպիսի կասկածի հիմքերը Արեմուտքում ունեն. 1) հայտարարելով "պատմական քարտեզների վրա" դեմարկացիայի մասին, Ալիեւը բացահայտ է դարձրել, որ ինքը Ալմա Աթիի պայմանագրի հենքով երբեք խաղաղության պայմանագիր չի ստորագիր չի ստորագրի, քանի որ Հայաստանից տարածքային պահանջներ ունի. իսկ Վաշինգթոնում նրա ներկայացուցիչները այլ բան են ասել, ու Ալմա Աթիի պայմանագիրը հիմք էր ընդունվել, որը վավերացրել էր Պրահայում... Իսկ Պրահան սպանվեց Ալիեւի կողմից Սոչիից հետո... Ու որպեսզի չկասկածեն, որ այդ ամենը Բաքուն ու Մոսկվան միասին են արել, Սոչիում էլ "հիմք ընդունվեց" Ալմա Աթիի պայմանագիրը... Բայց Ալիեւը խաղը վառեց' հիշատակելով "պատմական քարտեզները", որոնք Ալմա Աթիի հետ կապ չունեն... Լավրովը փորձեց փրկել իրավիճակը' թե բա քանի որ Բրյուսելում, Պրահայում, Վաշինգթոնում "քաղաքավարությունից դրդված" հայերն ու ադրբեջանցիները համաձայնել են Ալմա Աթիին, ապա դա հեշտացնում է խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Արցախի կարգավիճակի հստակեցումը (իբր, հայեր, մեղքը ձեր վիզը, այդ դուք եք Արևմուտքում Արցախը տվել Ադրբեջանին, այլ ոչ թե մենք ենք տալիս...): 

Ալիևն իր վրա կասկած է բերում նաև "միջանցքի" խնդրով, որը նա համաձայնել էր Բրյուսելում փակել Շառլ Միշելի նախաձեռնած երկրորդ հանդիպման ժամանակ, բայց կրկին վերջերս հայտարարեց, թե երկրորդ պահանջը Հայաստանից դա միջանցքն է, որը կրկին ածանցվում է "պատմական քարտեզից", որտեղ Սյունիքն ու Սևանի արեւելյան ափը "Ադրբեջան են"... Ու քանի որ Ալիեւը ետ է կանգնում Բրյուսելյան ու Վաշինգթոնյան բոլոր առանցքային պայմանավորվածություններից' 1) դեմարկացիա-դելիմիտացիա Ալմա Աթիի պայմանագրի վրա, 2) Խաղաղության պայմանագիր նույն պայմանագրի վրա, 3) արտատարածքային միջանցքից հրաժարում, իսկ այս ամենը կարող է Արևմուտքում կասկածներ խորացնել, թե Ալիևն դա անում է Մոսկվայի հետ համաձայնեցված, այդ երկօրյա կլոունադաներն են բեմականացվում, թե իբր Ադրբեջանը ամեն օր եւ ամեն ձև "պայքարում է" ռուս խաղաղապահության դեմ....

Թե ինչ թատրոն կլինի առաջիկա օրերին, կտեսնենք։ Բայց մի բան ակնհայտ է' Ալիեւը մի կողմից փորձում է "լվանալ" Արևմուտքում կասկածները, մյուս կողմից սպանել է արևմտյան ֆորմատները ու նպաստել ռուսական ֆորմատների ու լուծումների ակտիվացմանը' խաղը փորձելով Մոսկվայի հետ միասին տեղափոխել մեռելածին 3+3 ֆորմատ...

Մենք այս ամենը աշխարհին ու մեր գործընկերներին համոզիչ հասցնելու անհրաժեշտություն ունենք....


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն