Սիրիայի հյուսիսում փխրուն ենթակառուցվածքը կխարխլվի, եթե ռազմական էսկալացիա տեղի ունենա՝ հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բարձրաստիճան ներկայացուցիչ Ֆաբրիցիո Կարբոնին։

Նրա խոսքով՝ դա կարող է վտանգի ենթարկել տասնյակ հազարավոր մարդկանց: «Սիրիայի հյուսիս-արևելքը փխրուն, անկայուն և վիճելի տարածք է: Մենք իսկապես հույս ունենք, որ բռնությունն այնտեղ չի սաստկանա»,- Կարբոնիի խոսքերն է մեջբերում The National-ը:

Ավելի վաղ Թուրքիան նախազգուշացրել էր Սիրիայի քրդերի վերահսկած շրջանների վրա նոր ցամաքային հարձակման նախապատրաստման մասին: Հիշեցնենք, որ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության համար Անկարան մեղադրում է Սիրիայի և Իրաքի քրդերին: Նոյեմբերի 20-ից Թուրքիան տասնյակ հրետանային և օդային հարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսին, որի հետևանքով զոհվել է մոտ 200 մարդ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն