Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում Աստվածամորն աղոթելիս արտասվել է՝ հիշատակելով ուկրաինացիների տառապանքները, գրում է unian.net-ը:

«Անաղարտ Կույս, այսօր կցանկանայի Քեզ մատուցել ուկրաինացիների երախտագիտությունը», - սկսել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, բայց արցունքների պատճառով չի կարողացել խոսքը շարունակել:

Նա գլուխը խոնարհել է և մոտ 30 վայրկյան լռել։ Երբ Պապը վերսկսել է իր աղոթքը, նրա ձայնը դողացել է:

«Բաց փոխարենը նորից փոխանցում  եմ ժողովրդի, ծերերի, հայրերի ու մայրերի, այսքան չարչարված այս երկրի երիտասարդների աղոթքները»,- ավարտել է պոնտիֆիկոսը:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն