Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն դժգոհել է «թույլ Mercedes»-ից, որի պատճառով ստիպված է եղել ոտքով գնալ՝ հանդիպելու Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ուրբաթ Բիշքեկում տեղի է ունենում ԵԱՏՄ գագաթնաժողովը։ Դրան մասնակցում են եվրասիական «հնգյակի» բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ղեկավարները։ Հանդիպումն անցկացվում է «Ալա-Արչա» պետական նստավայրում:

Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի ղեկավարները մեքենաներով մոտեցել են նիստերի դահլիճին։ Մինչդեռ Բելառուսի նախագահը ոտքով է եկել:

Ներս մտնելով՝ Լուկաշենկոն մոտեցել է  հյուրերին դիմավորող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին և ասել. «Ես ուշացե՞լ եմ, ո՞չ»։ Գործընկերոջ ձեռքը սեղմելուց հետո նա բացատրել է. «Mercedes-ները թույլ են, շարժի չեն բերվում, ոտքով եկա»։ Դրանից հետո երկու նախագահներն էլ ծիծաղել են:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն