ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատար, գեներալ Դևիդ Բերգերն առաջարկել է ծովային հետևակայիններին արգելել իրենց հետ բջջային հեռախոսներ կրել, հայտնում է Marine Corps Times պարբերականը։

Այս միջոցի անհրաժեշտությունը նա բացատրել է, մասնավորապես, Ուկրաինայի հակամարտությամբ։ Բերգերի խոսքով՝ բջջային հեռախոսի օգտագործումը կարող է մահացու լինել զինծառայողի համար, քանի որ այսօր հնարավոր է հակառակորդին ոչնչացնել մեծ հեռավորության վրա՝ ունենալով միայն նրա գտնվելու վայրի մասին տվյալներ:

Գեներալը նշել է, որ բջջային հեռախոսների ազդանշանները կարող են նպաստել հետևակայինների հայտնաբերմանը: Նա ընդգծել է, որ որոշման գլխավոր խնդիրներից մեկը ծովայինների դիրքերին հետևելու՝ հակառակորդի ունակության սահմանափակումն է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն