Չինաստանը մեծացնում է հնարավորությունները, որոնք վտանգում են ԱՄՆ տիեզերական ռեսուրսների մեծ մասը: Չինաստանն այդ տիրույթը որոշիչ է համարում իր ռազմական ռազմավարության համար, ուրբաթ ասել է ԱՄՆ տիեզերական հրամանատարության ղեկավարը, գրում է Reuters-ը:

Պատմականորեն հետ մնալով ԱՄՆ-ից և Ռուսաստանից, որոնք գերիշխող են այդ տարածքում, Պեկինը վերջին տարիներին զգալի առաջընթաց է գրանցել, ներառյալ 2007 թվականին հակաարբանյակային հրթիռի փորձարկումը, ինչն անհանգստացրել է Վաշինգտոնին և արևմտյան մյուս երկրներին:

ԱՄՆ տիեզերական հրամանատարության հրամանատար, գեներալ Ջեյմս Հ. Դիկինսոնը, լրագրողներին ասել է, որ նման հակաարբանյակային փորձարկումները տիեզերքը խցանում են բեկորներով:

Չինաստանն էլ պնդում է, որ իր տիեզերական ծրագիրը խաղաղ նպատակներ ունի։

Երեք չինացի տիեզերագնացներ կիրակի Երկիր մոլորակ վերադարձան՝ ավարտելով վեցամսյա առաքելությունը Չինաստանի տիեզերակայանում, հաղորդում է պետական CCTV հեռուստաալիքը:

Կայանը նշանակալի իրադարձություն է Չինաստանի՝ երեք տասնամյակ տևողությամբ տիեզերական ծրագրում: Այն նաև ընդգծում է տիեզերքում չինական մշտական հաստատման սկիզբը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն