Ուշ կողմնորոշվեցինք, միգուցե այս ամենն ավելի շուտ էր պետք սկսել. Պուտինը՝ Ուկրաինայի մասին
Ռուսաստանը պետք է «ավելի վաղ սկսեր» գործել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հարցով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստան կատարած այցից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Անկեղծ ասած, մենք, ըստ երևույթին, ուշ կողմնորոշվեցինք: Միգուցե այս ամենն ավելի շուտ էր պետք սկսել: Մենք պարզապես հույս ունեինք, որ կկարողանանք պայմանավորվել Մինսկի խաղաղ պայմանավորվածությունների շրջանակներում», - ասել է Պուտինը:
Ավելի վաղ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ մինսկյան պայմանավորվածությունները «Կիևին ուժեղանալու ժամանակ տալու փորձ էին»։
Պուտինը նշել է, որ այս խոսքերը համարում է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն սկսելու Մոսկվայի դիրքորոշման ճիշտության վկայություն։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերություններում վստահությունն արդեն «գրեթե զրոյական մակարդակի վրա է», սակայն Մերկելի հայտարարությունից հետո «պարզ չէ, թե ինչպես կարելի է բանակցել՝ ում հետ և ինչ երաշխիքներով»։