Ղրիմի կամրջով դեկտեմբերի 11-ից ժամանակավորապես կսահմանափակվի ավելի քան 1,5 տոննա բեռնատարողությամբ բեռնատարների, այդ թվում՝ «Գազելների» տեղաշարժը: Այս մասին շաբաթ օրը ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից։

«2022 թվականի դեկտեմբերի 11-ի ժամը 00:00-ից Կերչը հատելիս 1,5 տոննայից ավելի բեռնատարողությամբ բեռնատարների վարորդները (ներառյալ «Գազել» տեսակի մեքենաները, որոնք շարժվում են բեռնված և դատարկ) պետք է ընտրen այլընտրանքային ցամաքային ճանապարհ կամ ընտրեն լաստանավային անցում: Այդ մեքենաներին ժամանակավորապես չի թույլատրվի երթևեկել Ղրիմի կամրջով»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն