Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ: «Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Թուրքիայի ղեկավարի գրասենյակից։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները, գնահատականներ են տրվել տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ հացահատիկային միջանցքին և ահաբեկչության դեմ պայքարին»,- նշված է հայտարարության մեջ:

Զրույցի ընթացքում Էրդողանն ասել է, որ համատեղ ջանքերի շնորհիվ ավելի քան 13 միլիոն տոննա հացահատիկ է առաքվել կարիքավոր երկրներ։ Նրա խոսքով՝ հացահատիկային միջանցքով այժմ հնարավոր է աշխատել սննդամթերքի և այլ ապրանքների արտահանման ուղղությամբ։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն