Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է 20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլ 2022»-ը ։

«Մանկական Եվրատեսիլին» մասնակցում է 16 երկրի ներկայացուցիչ, որոնց միավորում է «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը: Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն է: 

Հայաստանի ներկայացուցիչ Նարե Ղազարյանը ելույթ կունենա 15-րդ համարի ներքո` «Dance» երգով։ Համերգը կբացի Նիդերլանդների ներկայացուցիչ Լունան, իսկ Ուկրաինան ներկայացնող Զլատա Ձյունկան հանդես կգա 16-րդը՝ եզրափակելով համերգի մրցութային հատվածը։ 

1. Նիդերլանդներ

2. Լեհաստան

3. Ղազախստան

4. Մալթա

5. Իտալիա

6. Ֆրանսիա

7. Ալբանիա

8. Վրաստան

9. Իռլանդիա

10. Հյուսիսային Մակեդոնիա

11․ Իսպանիա

12․ Միացյալ Թագավորություն

13․ Պորտուգալիա

14. Սերբիա

15․ Հայաստան

16. Ուկրաինա


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն