Մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը
Այսօր՝ դեկտեմբերի 12-ին մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: Երկօրյա ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։
Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին: