Ադրբեջանի չակերտավոր բնապահպան ակտիվիստները փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը:

Ադրբեջանի «բնապահպան» ակտիվիստները փակել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Թվիթերի իր միկրոբլոգում ահազանգել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, այդ գործողությունը որակելով հստակ սադրանք:

«Սա 2020-ի հրադադարի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է: Հուսով եմ՝ այն չի հանգեցնի հումանիտար ճգնաժամի, և ողջախոհությունը կհաղթի: Լաչինի միջանցքը պետք է գործի սովորականի պես»,- գրել է Մարուքյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն