ՀՀ իշխանություններին կոչ եմ անում Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները (կարմիր բերետներ + սև բերետներ), իսկ անհրաժեշտության դեպքում նաև Ոստիկանության զորքերի մի քանի հազարանոց ուժերը զորաշարժել ադրբեջանական խուլիգանների պատճառով փակված Ստեփանակերտ տանող ճանապարհը բացելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։

«Նման միջոցառում իրականցնելուց հետո, խոստանում եմ այլևս չմտածել, որ ընդդիմությանը սահման ուղարկող Անդրանիկ Քոչարյանները, Վահագն Ալեքսանյանները կոլաբորացիոնիստ և թշնամու դեսպաններ են»,- գրել է նա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն