Ոռոգման համակարգի արդիականացման աշխատանքներն ավարտին են մոտեցել Այգեպատ և Այգեզարդ բնակավայրերում:

Այգեպատում կառուցվում է ընդհանուր 1.210 կմ երկարությամբ ոռոգման ցանց, արժեքը՝ 47 մլն 345 հազար դրամ։

Այգեզարդում՝ 2. 8 կմ երկարությամբ ոռոգման ցանց, արժեքը՝ 176 մլն 500 հազար ՀՀ դրամ:

Ոռոգման համակարգի կառուցման և նորոգման աշխատանքների 40%-ը ֆինանսավորում է համայնքը, 60%-ը՝ Կառավարությունը:

Ավարտական փուլում են նաև Այգեպատի 3 փողոցների գազաֆիկացման աշխատանքները: Անցկացվող գազի գծի երկարությունը 900 գծամետր է, արժեքը՝ 12 մլն 745.190 ՀՀ դրամ՝ համայնք-պետություն համապատասխանաբար 55% և 45% համաֆինանսավորմամբ:

Մրգավան բնակավայրում ավարտին են մոտեցել Մշակույթի տան տանիքի վերանորոգման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 21 միլիոն ՀՀ դրամ, որից 65%–ը հատկացնում է համայնքը, 35%–ը՝ Կառավարությունը։

Արտաշատ քաղաքային համայնքի Սամվել Հակոբյան փողոցում ևս ավարտին են մոտեցել ասֆալտապատման աշխատանքները՝ ընդհանուր 926 գծամետր երկարությամբ:






Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն