Այս իրավիճակում Հայաստանի ղեկավարը շատ կոնկրետ մի քայլ պետք է անի. Պետք է հրապարակայնորեն դիմի ԱՄՆ նախագահին, ասելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանը հենց իր ասած դեմոկրատիայի ու ավտորիտարիզմի սահմանն է ու ինքը սպասում է Արցախի ժողովրդի անվտանգության հարցում ԱՄՆ-ի կոնկրետ քայլերին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նաեւ հավելել է. « Եթե այդ քայլերն ԱՄՆ-ն ի վիճակի չի անել, կամ չի ցանկանում անել (այսինքն դեմոկրատիա-ավտորիտարիզմը զուտ քարոզչություն է ու իրական կյանքի հետ կապ չունի, շահերն են կարևոր), ապա ստիպված է Սյունիքում հայ-իրանական զորավորժություններ անցկացնել ու դրա համար դիմում է Իրանին:

Հիմա կտրուկ քայլերի ժամանակն է»:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն