Երկուշաբթի Մոսկվայի մարզի Վոլոկոլամսկի քաղաքային շրջանում կտրել են Ռուսաստանի գլխավոր տոնածառը՝ հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Դեկտեմբերի 14-ի երեկոյան այն կհասցնեն Մոսկվա՝ Կրեմլ։

Այս տարի ընտրությունը կանգ է առել Վոլոկոլամսկի շրջանի Գրյադի գյուղի մոտակայքում աճող եղևնու վրա: Ծառը 95 տարեկան է, բարձրությունը՝ 27 մ, ճյուղերի բացվածքը՝ 10 մ։

Կրեմլի ապագա եղևնին հայտնաբերվել է դպրոցի անտառտնտեսության դասի ժամանակ։ Անտառապահն ու իր աշակերտները նկատել են գեղեցիկ բարձրահասակ ծառն ու չափել դրա պարամետրերը, որը, պարզվել է, համապատասխանում է «Կրեմլի չափանիշներին»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն