ԱՄՆ-ը կենտրոնացրել է ուշադրությունը Հայաստանին և Ադրբեջանին կայուն և համապարփակ կարգավորման ճանապարհին կանգնեցնելու վրա. Փրայս
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը ճեպազրույցի ժամանակ անդրադադարձել է նաև Լաչինի միջանցքի փակման հետևանքով լարվածության աճին: Նեդ Փրայսի խոսքով՝ Վաշինգտոնը կենտրոնացրել է իր ուշադրությունն այդ մարտահրավերի, լարվածության թուլացման, Հայաստանին և Ադրբեջանին կայուն և համապարփակ կարգավորման ճանապարհին կանգնեցնելու անհրաժեշտության վրա:
Նա հիշեցրել է, որ ամերիկյան կողմը կազմակերպել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մակարդակով հանդիպում Վաշինգտոնում, ինչպես նաև Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում:
«Ֆիլիպ Ռիքերը՝ մեր ավագ խորհրդականը, երկու երկրի պաշտոնյաների հետ ակտիվ երկխոսության մեջ է՝ համոզվելու համար, որ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, և ամենակարևորը, որ այդ երկու երկրներն անում են ամեն ինչ, որպեսզի հասնեն լարվածության թուլացման»,- ասել է Փրայսը: