Դեկտեմբերի 12-ից 13-ը Երևանում տեղի է ունենալու «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումը՝ «Ցեղասպանության կանխարգելումը նոր տեխնոլոգիաների դարաշրջանում» խորագրով: Ֆորումը նվիրված է նոր տեխնոլոգիաների դարաշրջանում ցեղասպանության կանխարգելման հարցին։ Այն կանդրադառնա ցեղասպանության կանխարգելման գործում նոր տեխնոլոգիաների կիրառման մարտահրավերներին, հնարավորություններին և հեռանկարներին:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում, մասնակցել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացմանը:

ՀՀ վարչապետը, ելույթ ունենալով ֆորումին, ասել է, որ այսօր էլ մտավախություն կա, որ Ադրբեջանը ցեղասպանություն է նախատեսում։

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, հանրահայտ ցեղասպանագետներ, միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, դեսպաններ:



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն