Փարիզում մեկնարկել է Կիևին աջակցության կոնֆերանսը, որին մասնակցում են Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը և երկրի առաջին տիկին Ելենա Զելենսկան:

Խորհրդաժողովը նախագահում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Քննարկումներին մասնակցում է բարձրաստիճան 70 պատվիրակ տարբեր երկրներից:

Մակրոնի խոսքով՝ այս քննարկումներին ներգրավված են նաև այն երկրները, որոնք նախկինում ավելի պասիվ դեր են խաղացել Կիևին օգնելու գործում: Կոնֆերանսի շրջանակում Ֆրանսիայի ղեկավարն ընդգծել է հատուկ համատեղ մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը, որի միջոցով հնարավոր կլինի օգնել Ուկրաինային «իրական ժամանակում»։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն էլ հայտարարել է, որ ԵՄ-ն 2014 թվականից ի վեր Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն է տրամադրել: Նրա խոսքով՝ 2023 թվականին Կիևին կհատկացվի 18 միլիարդ եվրո:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն