Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն համարժեք գնահատական կտա Ադրբեջանի կողմից մարդասիրական աղետին. Դավիթ Բաբայան
ԵՄ դերակատարման և ազդեցության մասին են հարցրել լրագրողներն այսօր Երևանում ասուլիսով հանդես եկող Արցախի ՄԻՊ-ին և ԱԳՆ ներկայացուցիչ Դավիթ Բաբայանին՝ ընդգծելով, որ մինչև դեկտեմբերի 19-ը ԵՄ դիտորդական առաքելություն է իրականացվում հակամարտության գոտում և երեկ հայտարարվել է, որ ժամկետները չի երկարաձգվի։
«Մենք ակնկալում ենք, որ ԵՄ-ն համարժեք գնահատական կտա ադրբեջանի գործողություններին ու վարվող մարդասիրական աղետին, որն իրապճես ցեղասպան քաղաքականության դրսևորում է։ Մենք արդեն իսկ նամակներով դիմել ենք Եվրոպայի մի շարք կառույցների՝ հույսով, որ կոնկրետ քայլեր կձեռնարկվեն կլինեն հադսցեական գնահատականներ և պատժամիջոցներ կկիրառվեն Ադրբեջանի նկատմամբ։ Անտարբերությունն ամենից վտանգավոր երևույթն է»,-ասել է Արցախի ԱԳՆ պաշտոնակատար Դավիթ Բաբայանը։
«ԵՄ-ն մարդու իրավունքների և արժեքների վրա հիմնված կառույց է և աշխարհում տարածում է մարդու իրավունքների պաշտպանություն, բայց ցավոք արձանագրում ենք՝ ԵՄ-ն մինչ այս պահը չի արժանացրել գնահատականի Արցախի ապօրինի շրջափակումը և Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դրևսրումը»,-եզրափակել է Արցախի ՄԻՊ-ը։